ԵՄ-ն շարունակում է պատժամիջոցներով սպառնալ Ռուսաստանին, եթե վերջինս «ներխուժի» Ուկրաինա։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է լրացուցիչ պատժամիջոցների, եթե Մոսկվան որոշի «ներխուժել» հարեւան Ուկրաինա, հաղորդում է AP-ը։
Այս հարցով ԵՄ գագաթնաժողովի նախօրեին Եվրահանձնաժողովի նախագահն ասել է, որ բացի գործող պատժամիջոցների ավելացումից ու ընդլայնումից՝ ԵՄ-ն կարող է «աննախադեպ միջոցներ ձեռնարկել՝ Ռուսաստանի համար լուրջ հետեւանքներով»։ Նա չի հստակեցրել, թե ինչ տեսքով են ընդունվելու նոր պատժամիջոցները։
Գերմանիայի նոր կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ «տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կունենա գին՝ բարձր գին, եւ դրա մասին պետք է խոսել միաձայն՝ եվրոպացի գործընկերների եւ անդրատլանտյան դաշնակիցների հետ միասին»։




























