ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուլիսի 14-ին ժամանում են Ադրբեջան: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական 1news.az գործակալությունը: Բաքվում միջնորդները քննարկելու են ղարաբաղյան կարգավորման հետագա գործընթացը:
Համանախագահները հանդիպումներ են ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Սպասվում է, որ համանախագահները Բաքվից կժամանեն Երեւան, ապա` Լեռնային Ղարաբաղ:




























