Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով,  հուլիսի 12-ին բաժին են հրավիրել 16-ամյա Էդմոնդ Ա.-ին եւ 17-ամյա Հովհաննես Ե.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրանք խոստովանել են, որ մարտի սկզբներին Չարենցավան քաղաքի խանութներից մեկի մուտքի դուռը կացինով բացելով` գողացել են կանխիկ գումար եւ ծխախոտ՝ պատճառելով 120.000 դրամի նյութական վնաս:

Պարզվել է նաեւ, որ նրանք 2010  թ. սեպտեմբերի սկզբներին եւ այս տարվա  փետրվարի վերջերին, պատուհանից մուտք գործելով` մեկ այլ խանութից գողացել են կանխիկ գումար:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Էդմոնդ Ա.-ն եւ Հովհաննես Ե.-ն հունվար եւ ապրիլ ամսներին համանման եղանակով գողություններ են կատարել  Չարենցավան քաղաքի եւս երկու խանութից:

Կատարվում է հետաքննություն: