Այսօր Բելառուսի մայրաքաղաքի «Ամրոց» առեւտրային կենտրոնում տեղի է ունեցել պետության ղեկավարի բրենդով ֆիրմային խանութի բացումը։

Բրենդային որակյալ վերնաշապիկները կարելի է գնել անգամ բելառուսական չափանիշներով մատչելի գներով, տեղեկացնում է Sputnik Беларусь-ը։

Խանութի բացումը ուրբաթ ազդարարել էր պետության ղեկավարի մամուլի ծառայությանը մոտ կանգնած Telegram-ալիքը։

Խանութի մուտքի մոտ այցելուներին դիմավորում է Բելառուսի նախագահի արդեն մեմ դարձած ցիտատը՝ «Շատ հետաքրքիր է լինելու»։ Այն ձեւավորված է քոփիռայթի նշանով, բայց արտահայտության պատկանելությունը հաստատման կարիք չունի։

Ամբողջ արտադրանքը կարված է «Բելառուսի թեթեւ արդյունաբերության» հայրենական ձեռնարկություններում։ Զարմանալի չէ, որ առեւտրի կետի բացմանը եկել էր նաեւ կոնցեռնի տնօրեն Տատյանա Լուգինան։

Ալեքսանդր Լուկաշենկոյի բրենդով հագուստի խանութի առաջին այցելուների հոծ խմբում էր նաեւ տեղեկատվության նախարար Վլադիմիր Պերցովը։ Առաջին գնորդներից էր նախագահի աշխատակազմի փոխտնօրեն եւ СТВ հեռուստաալիքի տնօրեն Կիրիլ Կազակովը։