Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարության ղեկավար Ռիշի Սունակը դեմ է արտահայտվել կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի նոր սահմանափակող միջոցների ներդրմանը` առաջարկելով սպասել երկրում համավարակային պատկերի պարզաբանմանը, գրում է The Times-ը։

Սունակն առաջարկում է հապճեպ որոշումներ չընդունել՝ երկրում SARS-CoV-2-ի օմիկրոնի շտամի ակտիվ տարածման հետ կապված, ինչը կարող է  միլիարդավոր դոլարների վնաս պատճառել տնտեսությանը։ Այդպես, նա միացել է առնվազն 10 նախարարների ճամբարին, որոնք դեմ էին հակահամավարակային սահմանափակումների ներդրմանը, որոնք կասկածի տակ են դնում երկրում համավարակային իրավիճակի զարգացման մոդելավորման ճշգրտությունը։

Իր հերթին, բրիտանական կառավարության ավագ գիտական ​​խորհրդական Պատրիկ Վալանսը կարծում է, որ նոր սահմանափակումները որքան հնարավոր է շուտ պետք է ներդրվեն՝ Առողջապահության ազգային ծառայության (ԱԱԾ) գերծանրաբեռնվածությունը կանխելու համար:

Ըստ Sky News-ի եւ բրիտանական մի շարք այլ լրատվամիջոցների՝ կառավարական փորձագետները խորհուրդ են տալիս թագավորության իշխանություններին հնարավորինս շուտ խիստ սահմանափակող միջոցներ կիրառել՝ նախազգուշացնելով, որ հունվարին COVID-19-ով հոսպիտալացված հիվանդների օրական թիվը կարող է ավելի քան եռապատկվել` ներկայիս 900-ից մինչեւ 3 հազար: Օմիկրոն շտամի տարածման չափազանց արագ տեմպերը նաեւ սպառնում են աշխատողների թվի ժամանակավոր պակասի հանգեցնել մի շարք հիմնական ոլորտներում եւ սոցիալական ծառայություններում, այդ թվում` բժիշկների: Հնարավոր ճգնաժամը մեղմելու համար փորձագետները խորհուրդ են տալիս կտրուկ միջոցներով չսպասել մինչեւ կաթոլիկ Սուրբ Ծնունդ (դեկտեմբերի 25):