Այսօր՝ դեկտեմբերի 19-ին,  ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 07:20 –ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 32-ամյա Վլադիմիր Կաշանյանը իր վարած  Honda CR-V մակնիշի ավտոմեքենայով Քեթի գյուղի վարչական տարածքում՝ Քեթիի ոլորաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց  և կողաշրջվել: 

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու դարձի բերել ավտոմեքենան:

Վարորդը և ավտոմեքենայում գտնվող ուղևորը հրաժարվել են բժշկական օգնությունից, ասելով, որ իրենց լավ են զգում: