Տավուշի մարզում այսօր՝ դեկտեմբերի 20-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07:30-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ, 21-ամյա Անուշավան Գևորգյանը իր վարած ГАЗ 3102 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 135-րդ կմ հատվածում,  դեպի Իջևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է  եկել  ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել Աղստև գետում:

Shamshyan.com-ի Ժ հաղորդմամբ, վթարի հետևանքով Ա. Գևորգյանը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները՝ օգտագործելով հատուկ ճոպաններ:

Քննիչի հանձանարարականով ավտոմեքենան տեղափոխվել է  ոստիկանության Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: