ԱՄԷ-ում մի քանի ամիսների ընթացքում կորոնավիրուսի ամենաբարձր օրական հիվանդացությունն է գրանցվել՝ կտրուկ թռիչքի պատճառը «օմիկրոն» տարբերակն է, հայտնում է AP-ն։
ԱՄԷ-ն հայտնել է վերջին 24 ժամվա ընթացքում վարակման 452, այդ թվում՝ մահվան 2 դեպքի մասին։ Այսպիսի աճ Պարսից ծոցի երկրում սեպտեմբերի կեսերից չի դիտարկվել: Մեկ շաբաթից մի փոքր ավելի առաջ վարակների թիվն ընկել էր մինչեւ պատմական նվազագույնը` օրական մոտ 50 դեպք:
Դիմակ կրելու պահանջը մնում է ուժի մեջ, բայց Դուբայի բարերն ու ռեստորանները վխտում են առանց դիմակների զվարճացողներով: Շքեղ հյուրանոցների մեծ մասը հայտնում են, որ դրանք ամրագրված են դեկտեմբերյան արձակուրդների համար: Ամեն տարի քաղաքի ամանորյա տոները գրավում են հազարավոր զբոսաշրջիկների, որոնք փախչում են Եվրոպայում ձմեռային եղանակից:
ԱՄԷ-ն կարող է պարծենալ աշխարհում պատվաստումների ամենաբարձր ցուցանիշներից մեկով՝ իշխանությունները հայտնում են, որ պատվաստման իրավունք ունեցող բնակիչների ավելի քան 99%-ը ստացել է առնվազն մեկ չափաբաժին: Կառավարությունը բոլոր մեծահասակներին առաջարկում է նաեւ Pfizer-BioNTech-ի բուստերային պատվաստանյութերը:
Էմիրությունների առողջապահական մարմինները հայտարարել են, որ այս ամսվա սկզբին երկրում «օմիկրոնի» առաջին դեպքն են հայտնաբերել:


























