Ռուսաստանը պատրաստ է աշխատել Ուկրաինայում այն ուժերի հետ, որոնք բարիդրացիական հարաբերություններ կկառուցեն Մոսկվայի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մենք պատրաստ ենք աշխատել Ուկրաինայում այն ուժերի հետ, որոնք կցանկանան Ռուսաստանի հետ հարաբերություններ կառուցել բարիդրացիության տեսանկյունից։ Ի՞նչ է կատարվում այդ ուժերի հետ՝ արտադատական պատիժ, պատժամիջոցներ քաղաքացիների նկատմամբ, ինչը հակասում է օրենքներին, Ուկրաինայի սահմանադրությանը, կամ պարզապես սպանություններ փողոցում։ Ոչ ոք մարդասպաններ չի փնտրում»,-ասել է Պուտինը մեծ մամուլի ասուլիսում։