Հարավային Աֆրիկան անցել է կորոնավիրուսի «օմիկրոն» տարբերակի բռնկման գագաթնակետը։ Երկիրը «հաղթահարել է «օմիկրոնի» ալիքի գագաթնակետը խիտ բնակեցված նահանգում եւ էպիկենտրոնում՝ Գաուտենգում», CNN-ին ասել է Գիտական եւ արդյունաբերական հետազոտությունների հարավաֆրիկյան խորհրդի (CSIR) ավագ գիտաշխատող Ռիդհվան Սուլիմանը:

Նրան աջակցել է երկրի առաջատար գիտնականներից մեկը՝ Վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտից (NICD) Միշել Գրումը, ով հայտնել է, թե բոլոր նշանները ցույց են տալիս, որ «մենք հաղթահարել ենք Գաուտենգում վարակների գագաթնակետը»:

NICD-ի համաճարակաբանական վերլուծության համաձայն՝ Հարավային Աֆրիկայում դեկտեմբերի 18-ի դրությամբ հայտնաբերված Covid-19-ի նոր դեպքերի թիվը նվազել է 20,8%-ով։

Երկրի այլ նահանգների մեծ մասը նույնպես հաղթահարել է վարակների գագաթնակետը, ասել է Սուլիմանը:

NICD-ի տվյալները ցույց են տալիս, որ Հյուսիսարեւմտյան նահանգում գրանցված դեպքերի թիվը վերջին շաբաթվա ընթացքում նվազել է 23%-ով (այժմ՝ կա 40,3 դեպք՝ 100 000 բնակչի հաշվով):

NICD-ի տվյալներով՝ Լիմպոպո նահանգում գրանցված դեպքերի թիվը վերջին շաբաթվա ընթացքում նվազել է 14%-ով, իսկ Մպումալանգայում՝ 6%-ով։

Այս նորությունը հայտնվել է կապված այն բանի հետ, որ «օմիկրոն» տարբերակը շարունակում է տարածվել աշխարհի շատ երկրներում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում: Միեւնույն ժամանակ, ամբողջ Եվրոպայի երկրները կրկին կորոնավիրուսային սահմանափակումներ են մտցնում։

Սուլիմանը երկրում չորրորդ ալիքը նկարագրել է որպես «ավելի թափով ալիք», որը «զգալիորեն ավելի կարճ» էր, քան նախորդները, նա թվիթում գրել է, որ գագաթնակետին հասնելու համար պահանջվել է «Հարավային Աֆրիկայում նախորդ ալիքների ժամանակի մոտ կեսը»։

Սուլիմանի խոսքով, այս ալիքի հետեւանքով հոսպիտալացումների ու մահերի թիվը «զգալիորեն ավելի քիչ է եղել՝ համեմատած նախորդ ալիքների հետ»։