Հայաստանի նորանշանակ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր` հուլիսի 14-ին գումարել է իր առաջին նիստը եւ միաձայն հանձնաժողովի նախագահ ընտրել Գարեգին Ազարյանին:
Վերջինիս թեկնածությունն առաջադրել էր ԿԸՀ անդամ Արմեն Սմբատյանը: Վերջինս, ի դեպ, ընտրվել ԿԸՀ քարտուղար, իսկ ԿԸՀ փոխնախագահ է ընտրվել Լաուրա Գալստյանը:
Նիստից հետո կայացած ճեպազրույցում լրագրողներն Ազարյանից փորձեցին ճշտել` ի վերջո ո՞վ է ստում` ԿԸՀ նախագա՞հը, թե՞ Մարդու իրավոնքների պաշտպանի գրասենյակը: Հիշեցնենք, որ Ազարյանը ՄԻՊ հայտարարած մրցույթով հանձնաժողովի անդամ չդառնալուց հետո հայտարարել էր, թե ինքնաբացարկ է հայտարարել, մինչդեռ ՄԻՊ գրասենյակը ի պատասխան լրագրողների հարցերի ասել էր, որ Ազարյանը մասնակցել է մրցույթին, որտեղ նրան, ինչպես մյուս բոլոր թեկնածուներին հարցեր են տրվել: «Ով, ինչ կհայտարարի, հիմա, ինձ, որպես ԿԸՀ նորընտիր նախագահի, շատ քիչ է հետաքրքրում: Դիմեք մարդու իրավունքների պաշտպանին, ինչո՞ւ եք ինձ դիմում: Ես յոթը տարվա մեջ սխալ կամ ոչ ճիշտ ասած չկամ»,- ազդարարել է Ազարյանը:
«Հարցազրույցի ընթացքում ձեզ հարցեր տրվե՞լ են, թե` ոչ» հարցին Ազարյանը պատասխանել է. «Իհարկե»:




























