Երեւանի նախկին քաղաքապետի շուրջ դատավարությունն այն սկզբունքի դրսեւորումն է, որ հեղափոխությունը խժռում է իր զավակներին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

«Ինչո՞ւ հենց հիմա: Որովհետեւ իշխանությունների ներկայացուցիչներն սպառնալիքներ չեն զգում արտաքին ուժերի կողմից (ընդդիմության կողմից), ինչպես նախկինում էր, եւ ելնում են միմյանց դեմ»,- պարզաբանեց նա։

Նրա խոսքով` այսօր նրանք պատժիչ միջոցների են անցել իրենց թիմի ներսում` հետագայում առնետավազքը բացառելու համար:

«Այս թիմին քաղաքական ուժ էլ չի կարելի անվանել։ Դա որոշակի խմբավորում է, որտեղ բոլորը փորձում են մնալ իշխանության տաշտակի մոտ, որը, ինչպես տեսնում եք, ավելի թանկ է, քան այսպես կոչված ընկերությունը»,- նշեց Կիվիրյանը։

Ավագանու վերջին նիստին Հայկ Մարությանի ելույթը ցույց տվեց, որ եթե նա շարունակի զբաղվել քաղաքականությամբ, ապա, ըստ փորձագետի, կփորձի տեղահանել Փաշինյանի` լյումպեն պրոլետարիատի իշխանության հիմքը։

«Նրա ելույթը պոպուլիստական ​​էր, ինչը միշտ անում էր Նիկոլ Փաշինյանը, ով սպառնալիք էր տեսնում Մարությանի մեջ»,- ընդգծեց Կիվիրյանը։ Նա չբացառեց, որ Հայաստանում կլինեն ուժեր, որոնք կցանկանան խաղադրույք կատարել Մարությանի վրա:

«Արդյո՞ք նա կրկնի նա Ուկրաինայի նախագահ Զելենսկու (որը նույնպես քաղաքականություն է մտել շոու-բիզնեսի ոլորտից-խմբ.) ճակատագիրը, ցույց կտա ժամանակը»,- ​​եզրափակեց վերլուծաբանը։