Ոստիկանության Արաբկիր բաժնում հուլիսի 13-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 17.00-ին 33-ամյա Լուսինե Հ.-ն Honda մակնիշի ավտոմեքենայով Թբիլիսյան խճուղում վրաերթի է ենթարկել 80-ամյա մի կնոջ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վրաերթ կատարողն իր ավտոմեքենայով 80-ամյա տատիկին տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:



























