Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները հուլիսի 13-ին, նախկինում դատապարտված, 36-ամյա Արթուր Վ.-ի տնամերձ այգում թմրանյութ են հայտնաբերվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրա Հաղթանակ թաղամասում գտնվող տնամերձ այգուց հայտնաբերել են կանեփի 30 թուփ` 32 կգ ընդհանուր կշռով, եւ պոլիէթիլենային տոպրակ` 90 գ կանեփանման չորացված զանգվածով:
Ըստ Արթուր Վ.-ի հայտարարության` կանեփի թփերը ցանել եւ մշակել է իր օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:



























