Քանդահարի հարավում երկրորդ պայթյունն է որոտացել Աֆղանստանի նախագահի` հուլիսի 12-ին սպանված եղբոր` Ահմադ Վալի Քարզայի հիշատակի արարողությունների ժամանակ, մզկիթի մոտ: Այդ մասին հայտնել է տեղական ոստիկանության ներկայացուցիչը: Այս պահի դրությամբ ծայրահեղական խմբավորումներից եւ ոչ մեկը պատասխանատվություն չի ստանձնել պայթյունների համար, հաղորդում է itar-tass.com-ը:
Քանդահարի մզկիթի պայթյունի հետեւանքով զոհվել է 4 մարդ, այդ թվում մեկ բարձրաստիճան կղերական, 11 մարդ վիրավորվել է: Պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը:
Նշենք, որ Աֆղանստանի նախագահի եղբոր հուղարկավորությունից հետո, Քանդահարում կախել են նրան սպանողին: Սարդար Մոհամադին, ով Քարզայի թիկնազորի պետն էր եւ սպանել էր վերջինիս, կախել են շենքերից մեկից: Հրապարակային մահապատիժն իրականացվել է դիմակավորված մի քանի տղամարդկանց կողմից:




























