Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, հուլիսի 13-ին, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 35-ամյա Արտակ Հ.-ին, որի գուլպայի միջից հայտնաբերվել է 5 մլ տարողությամբ ներարկիչ` 3,2 մլ թափանցիկ հեղուկով, իսկ անդրավարտիքի գրպանից` 4,8 գ կանաչ զանգված:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ Արտակ Հ.-ի հայտարարության, հայտնաբերված թափանցիկ հեղուկը մորֆին թմրամիջոց է, որը նույն օրը ձեռք է բերել Բորիկ մականունով Բագրատ Բ.-ից, իսկ կանաչ զանգվածը մարիխուանա թմրամիջոց է, որը պատրաստել է իր անձնական օգտագործման համար:
Նույն օրը, Ժամը 14.00-ին, Բագրատ Բ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է նախաքննություն:



























