Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի Սագրա գյուղում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի գործով արդեն 5 կասկածյալ է ձերբակալվել, գործ է հարուցվել տեղական ՆԳ բաժնի ղեկավար Մարատ Խալիմովի նկատմամբ, հայտնում է itrar-tass.com-ը։

Ինչպես կարծում է քննությունը, Սագրա գյուղի բնակիչների եւ Եկատերինբուրգից եկածների միջեւ վիճաբանությունը սկսվել է նրանից, որ Խալիմովը երկար ժամանակ միջոցներ չի ձեռնարկել տեղական ՆԳ բաժնի աշխատակիցների գործունեության պատշաճ վերահսկողության համար, իսկ Սագրա գյուղում տեղամասային լիազորված տեսուչ չի եղել։

Անցյալում Սագրայի բնակիչները բողոքել են նրանից, մեղադրել, որ նա, որպես բաքվեցի եւ ադրբեջանական սփյուռքի ազդեցիկ ներկայացուցիչ, շրջանում պաշտպանել է գյուղի վրա հարձակված հայրենակիցներինն։ «Խալիմովի՝ իր պարտականությունների ոչ պատշաճ կատարման հետեւանքով, Սագրայում բնակություն է հաստատել 1995 թվականից խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի հանդեպ բռնության համար հետախուզման մեջ գտնվող Վյաչեսլավ Լեբեդեւը»,- ասել է ՌԴ քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը։

5 ձերբակալվածների թվում է նաեւ Լեբեդեւը։

NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Սագրա գյուղում զինված բախումը տեղի էր ունեցել հուլիսի 1-ի գիշերը։ Ծեծկռտուքին մասնակցել էր դանակներով, ձողերով ատրճանակներով զինված շուրջ 30 մարդ։