Ջոնս Հոփքինսի համալսարանը «Տանը մենակ» ֆիլմից մի հատվածով ցույց է տվել, թե ինչպես են պատվաստանյութերը պաշտպանում մարդու օրգանիզմը կորոնավիրուսից, հայտնել է ՌԻԱ Նովոստի-ն։

Տուն մտած գողերին պիտակավորել են «դելտա» եւ «օմիկրոն» շտամներով, մինչդեռ ներկի տարաները, որոնք գլխավոր հերոս Քեւինը գցում է հանցագործների վրա, պիտակավորված են եղել կորոնավիրուսի պատվաստանյութերով։

«Սա իմ մարմինն է, ես պետք է պաշտպանեմ այն», - գրված է գրառման մեջ։