ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այսօր մեծ դիվանագիտական շրջագայություն է սկսում:
Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, նա առաջինը կայցելի Թուրքիա, որտեղ կմասնակցի Լիբիայի հարցով արտգործնախարարների կոնտակտային խմբի նիստին:
Թուրքիայի ղեկավարության հետ հանդիպումներում Քլինթոնը քննարկելու է Մերձավոր Արեւելքի իրավիճակը: Թուրքիայից պետքարտուղարը կայցելի Հունաստան, ապա Հնդկաստան, Ինդոնեզիա, Չինաստան:




























