Ավստրալիան գրանցել է առաջին մահվան դեպքը կորոնավիրուսի օմիկրոն շտամից։ Այս մասին հաղորդվում է Նոր Հարավային Ուելսի առողջապահության դեպարտամենտի թվիթերյան էջին:

Նշվում է, որ տարեց տղամարդը, ով պատվաստվել էր կորոնավիրուսի պատվաստանյութի երկու դեղաչափերով, մահացել է Royal Prince Alfred Hospital-ում: Բաժանմունքից հավելել են, որ հիվանդն ուղեկցող առողջական խնդիրներ է ունեցել:

Դեկտեմբերի 2-ին ավստրալացի գիտնականներն ու բժիշկները նշել էին, որ երկրում կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակվածների շրջանում հիվանդության ծանր դեպքեր չեն գրանցվել։ Սա վկայում է այն մասին, որ այն չպետք է համարվի ավելի վտանգավոր, քան վարակի մյուս տեսակները: Բայց օմիկրոնի շտամի վտանգավոր լինելու ապացույցների բացակայությունը չի նշանակում, որ այն լիովին անվնաս է։