Ճապոնիայում պետական ​​ավագ դպրոցներ ընդունվելու համար դիմող աշակերտներից այլեւս չի պահանջվի դիմումի ձեւում նշել իրենց սեռը, հայտնում է Kyodo News-ը՝ վկայակոչելով տեղական կրթական խորհուրդների հայտարարությունները:

Օրինակ, Տոտիգի պրեֆեկտուրայի կրթության խորհուրդը հայտարարել է, որ «հարգում է սեռական բազմազանությունը», իսկ Չիբայի նրանց գործընկերները նշել են, որ իրենք հատուկ խնդիրներ չեն ակնկալում գենդերային սյունակի հեռացման հետ կապված:

Նորամուծությունը կազդի երկրի բոլոր պրեֆեկտուրաների վրա, բացառությամբ Տոկիոյի, որտեղ դեռ գործում է ըստ սեռի դպրոցներ ընդունելության քվոտաների համակարգը։ Սակայն Ճապոնիայի մայրաքաղաքում այս համակարգը երկար ժամանակ քննադատության է ենթարկվում։ Օրինակ՝ տղաների եւ աղջիկների համար առանձին անցողիկ միավորները սեքսիստական են որակվում:

Աշնանը հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ում տրվել է «X» սեռով առաջին անձնագիրը։ Այս նորամուծությունը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր իրենց բացառապես արական կամ բացառապես իգական սեռի ներկայացուցիչ չեն համարում։ Նման անձնագրերը մասսայական շրջանառության մեջ կմտնեն հաջորդ տարի, իսկ սեռը հնարավոր կլինի փոխել առանց բժշկական տեղեկանքի տրամադրման: