Գեղարքունիքի մարզում դեկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը  11:00-ի սահմաններում Ձորագյուղ գյուղի 14-րդ փողոցում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 39-ամյա Վաղարշակ Ա.-ի վարած Hyundai մակնիշի և 34-ամյա Նարեկ Ս.-ի վարած ВАЗ 217130 մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով Նարեկ Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն: