Ռուսական կողմը չի բացառում, որ Արեւմուտքը ցանկանում է «փոքր պատերազմ» կազմակերպել Ուկրաինայում եւ դրանում մեղադրել Մոսկվային՝ համապատասխան պատրվակով պատժամիջոցներ կիրառելու եւ ՌԴ մրցակցային հնարավորությունները ճնշելու համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Չեմ բացառում, որ միլիտարիստական ​​տրամադրություններ բորբոքելու նման ցանկություն [Ուկրաինայում] կա` «փոքրիկ պատերազմ» կազմակերպել, այնուհետեւ մեզ մեղադրել, նոր պատժամիջոցներ կիրառել՝ մեր մրցակցային հնարավորությունները ճնշելու համար», - ասել է դիվանագիտական ​​գերատեսչության ղեկավարը։

Այս առնչությամբ նախարարը նաեւ ուշադրություն է հրավիրել Ռուսաստանի դեմ կանխարգելիչ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ Արեւմուտքում տարածված դիրքորոշման վրա, ըստ որի՝ այժմ պահանջվում է սահմանափակումներ մտցնել, բայց` վերացնել, եթե Ուկրաինայի հետ իրական առճակատում տեղի չունենա։ «Պարզ է, որ դրանք երբեք չեն վերացվի»,- ամփոփել է Լավրովը։