Ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ այսօր` հուլիսի 14-ին, ժամը 15.15-ի սահմաններում Կիեւյան կամրջից իրեն ցած է նետել մի կին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Ոստիկանության մամուլի ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը:
Նրա խոսքով, անձի ինքնությունը պարզվել է: Ինքնասպան եղածը 58-ամյա Օլգա Կազիեւան է:
Ինքնասպանություն գործելու պատճառները դեռեւս անհայտ են, դեպքի հանգամանքները ճշտվում են:



























