«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Արմենիա» ֆիրմային գնացքի տոմսերն այժմ կարելի է ձեռք բերել նաեւ Արցախում:
Ընկերության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչների հարմարության համար Ստեփանակերտում բացվել է ՀԿԵ-ի տոմսերի վաճառքի առաջին գրասենյակը, որը գործում է Թումանյան, 95 հասցեով:
Աշխատանքային օրերին գրասենյակը բաց է ժամը 9-ից 19-ը, իսկ հանգստյան օրերին՝ 9-ից 14-ը:
Չնայած, որ գրասենյակը պաշտոնապես բացվել է միայն երեկ, Արցախի բնակիչները արդեն իսկ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում «Արմենիա» գնացքի տոմսերի նկատմամբ: Արցախում վաճառքի համար հատկացված է 1000 տոմս, սակայն անհրաժեշտության դեպքում այս ծավալը կավելացվի:
Երեւան-Բաթումի-Երեւան ուղերթի «Արմենիա» ֆիրմային գնացքը երթեւեկում է ամառային սեզոնին ամեն օր:




























