Ոսկու գինը թույլ աճում է։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները։
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու փետրվարյան ֆյուչերսների արժեքն աճում է 0,14%-ով կամ 2,45 դոլարով՝ հասնելով 1811,25 դոլարի մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի մարտյան ֆյուչերսներն աճել են 0,3%-ով եւ կազմել 23,058 դոլար մեկ ունցիայի դիմաց:





























