Երեքշաբթի պղնձի գինը սեզոնային անկում է ապրում, վկայում են աճուրդների տվյալները:

Comex բորսայում պղնձի մարտ ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 0.37 տոկոսով՝ հասնելով 4.449 դոլարի ֆունտի դիմաց (մոտ 0.45 կիլոգրամ)։

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) անցած ուրբաթ օրվա վերջին (երբ տեղի ունեցավ վերջին աճուրդը) մեկ տոննա պղնձի գինը նվազել է 0.46 տոկոսով եւ կազմել 9568 դոլար, ալյումինի գինը՝ 0.32 տոկոսով` մինչեւ 2837 դոլար, ցինկինը՝ 0.23 տոկոսով՝ 3519 դոլար տոննայի դիմաց։