Վիետնամում հաստատվել է օմիկրոն կորոնավիրուսային շտամով վարակման առաջին դեպքը, երեքշաբթի հայտնում է VnExpress-ը՝ վկայակոչելով տեղի առողջապահության նախարարությունը։
Մեծ Բրիտանիայից Հանոյ ժամանած մարդու մոտ կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակ է հայտնաբերվել։ Դեկտեմբերի 19-ին վարակվածը ժամանել էր Նոյ Բայի միջազգային օդանավակայան, որտեղ նրա հանձնած կորոնավիրուսի թեստի արդյունքը դրական էր, ինչից հետո նրան տեղափոխել են զինվորական հոսպիտալ։
Հիվանդը ԴՆԹ-ի հաջորդականացման է ենթարկվել, որի արդյունքներով բժիշկները պարզել են, որ նա վարակվել է SARS-CoV-2-ի օմիկրոն շտամով:
Ավելի վաղ ԱՀԿ-ն հայտնել էր, որ օմիկրոնը հայտնաբերվել է ԱՀԿ-ի բոլոր վեց տարածաշրջանների 110 երկրներում:
Ինչպես նշվեկ է, առաջնային տվյալները ցույց են տալիս, որ օմիկրոնը շատ ավելի արագ է տարածվում, քան դելտա շտամը եւ կարող է պակաս ծանր լինել: Այնուամենայնիվ, դեռ հայտնի չէ, թե որքանով են պատվաստանյութերը կամ ավելի վաղ տարած հիվանդությունները նպաստում հիվանդության ավելի հեշտ ընթացքին:




























