Դուբայում անցկացվող «Expo 2020» ցուցադրությունը կարող է փակվել որոշ հարթակներում կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով, հաղորդում է AP-ը։

Կազմակերպիչների խոսքով՝ անձնակազմի շրջանում վիրուսի բռնկումները կարող են ստիպել փակել տոնավաճառների որոշ հատվածներ «խորը մաքրման եւ ախտահանման համար»։

ԱՄԷ-ում օրական հիվանդացությունն աճել է 37 անգամ միայն վերջին երեք շաբաթվա ընթացքում։