ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ տնտեսական ակտիվության տեմպի շարունակական նվազումից հետո, «հրաշքով»կամ «կախարդական փայտիկի» շնորհիվ 2021 թվականի նոյեմբերին նախորդ տարվա նոյեմբերի համեմատ արձանագրվել է աննախադեպ ևխիստ կասկածելի 12,6 տոկոս աճ, ինչի արդյունքում 2021 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին տնտեսական ակտիվությունն աճել է 0,9 տոկոսով՝ հասնելով 5,2 տոկոսի։ Նույն ժամանակահատվածում արդյունաբերության աճը կազմել է 2,7 տոկոս, շինարարությունը՝ 6,9 տոկոս, առևտրի շրջանառությունը՝ 7,9 տոկոս, իսկ ծառայությունների ոլորտը՝ 7,3 տոկոս։ 11 ամիսների հաշվարկում անկում է գրանցել միայն էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 2 տոկոսով, որը պայմանավորված է Հայաստանի ատոմակայանի 157 օրով պլանային վերանորոգմամբ։

Ինչո՞ւ են կասկածելի այս ցուցանիշները․

Ուշագրավ է, որ պաշտոնական վիճակագրությամբ՝ 2021 թվականի նոյեմբերին հոկտեմբերի համեմատ առևտրի շրջանառություննաճել է 3,8 տոկոսով, իսկ 2021 թվականի նոյեբերին 2020 թվականի նոյեմբերի համեմատ առևտուրն ավելացել է 15,7 տոկոսով, սա այն դեպքում, երբ նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ապրանքների գներն աճել են 1,7 տոկոսով, իսկ 2021 թվականի նոյեմբերին անցյալ տարվա նոյեմբերի համեմատ ապրանքների գնաճը կազմել է 9,6 տոկոս։

Նույն պաշտոնական վիճակագրութան տվյալով՝ 2021 թվականի հոկտեմբերին սեպտեմբերին համեմատ միջին անվանական աշխատավարձը նվազել է 1 տոկոսով։ Միաժամանակ վերջին ամիսների ընթացքում թոշակներն ու նպաստները չեն ավելացել։

2021 թվականի հոկտեմբերին բանկերի միջոցով ֆիզիկական անձինք արտասահմանից Հայաստան են ուղարկել 185.4 մլն դոլար, որը նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ կրճատվել է 26 մլն դոլարով կամ 12.3 տոկոսով, իսկ հոկտեմբերին այս տարվա սեպտեմբերի համեմատ դրսից եկող տրանսֆերտները նվազել են 8,7 մլն դոլարով։

Հարկ է նշել նաև, որ 2021 թվականի հոկտեմբերին ՀՀ առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների  տրամադրած վարկերի ընդհանուր ծավալը կազմել է 3684039 մլն դրամ, որը նախորդ տարվա հոկտեմբերի նկատմամբ նվազել է 192.254 մլն դրամով կամ 5 տոկոսով։ Վարկավորման նվազման միտումը պահպանվել է ամբողջ 2021 թվականի ընթացքում։

Այսպիսով՝ ստացվում է բարձր գնաճի, եկամուտների, դրսի օգնության և վարկավորման նվազման պայմաններում երկնիշ աճել է առևտրի շրջանառությունը։ Տնտեսական տրամաբանությունից և օրինաչափությունից դուրսնման իրավիճակ է նաև ծառայությունների ոլորտում։ Մասնավորապես՝ այստարվա նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ծառայության ոլորտն աճել է 16,9 տոկոսով։Ընդ որում, նույնիսկ անցած տարի սկսված եւ դեռ շարունակվող քաղաքական ճգնաժամի պայմաններում։

Ըստ էության՝ պաշտոնական վիճակագրությունը վերահաստատեց օրեր առաջ ՀՀ էկոնոմիկայի նախարարի այն պնդումը, որ բարձր գնաճի պայմաններում մարդիկ ավելի լավ են ապրում, ավելի շատ են սպառում։

Ակնհայտ է, որմակրոտնտեսական կայունության պատրանք ստեղծելու նպատակով պարբերաբար խիստ կասկածելի թվեր են հրապարակվում, ինչի արդյունքում էլ ավելի է խորանում Հայաստանի տնտեսության նկատմամբ վստահելիության անկումնուանկանխատեսելիությունը։

Արամ Աճեմյան