Ավստրալացուն արգելել են լքել Իսրայելը մինչեւ 9999 թվականը։ 44-ամյա Նոամ Հուպերտը 2013 թվականից Իսրայելում է եւ նրան արգելված է լքել երկիրը՝ տեղական օրենսդրության պատճառով, ըստ որի՝ նա պետք է ավելի քան 3 միլիոն դոլարի ալիմենտ վճարի, հաղորդել է News.com.au-ն:
2012 թվականին Նաոմ Հուպերտը տեղափոխվել է Իսրայել՝ ավելի մոտ լինելու իր երկու երեխաներին այն բանից հետո, երբ նրա նախկին կինը 2011 թվականին վերադարձել է այդ երկիր։ Կինը նրա դեմ հայց է ներկայացրել Իսրայելի դատարան։ Դատարանի վճռի համաձայն՝ Հուպերտին արգելվել է լքել Իսրայելը մինչեւ 9999 թվականի դեկտեմբերի 31-ը, քանի որ նա դատապարտվել է 8000 տարվա ազատազրկման կամ մինչեւ չվճարի «ապագա պարտքը»՝ ամսական 5000 շեկել չափով, քանի դեռ նրա երկու երեխաների 18 տարին չի լրացել: Դատարանի որոշման համաձայն՝ Նաոմ Հուպերտին արգելվում է հեռանալ Իսրայելից որեւէ պատճառով, այդ թվում՝ արձակուրդի եւ աշխատանքի, քանի դեռ նա չի վճարել ամբողջ գումարը։
Նաոմ Հուպերտը, ով աշխատում է դեղագործական ընկերությունում որպես անալիտիկ քիմիկոս, ասել է, որ ինքը Ավստրալիայի այն քաղաքացիներից է, որոնց հետապնդում է «իսրայելական արդարադատության համակարգը» միայն այն պատճառով, որ ամուսնացած են եղել իսրայելցի կանանց հետ։ Հուպերտը նշել է, որ ինքը կիսվում է այս պատմությամբ՝ օգնելու իր երկրում ապրող մարդկանց, ովքեր կարող են բախվել «կյանքի համար վտանգավոր այս փորձառությանը»։





























