Բելգիայի Պետական ​​խորհուրդը չեղարկել է մշակութային հաստատությունները փակելու կառավարության որոշումը, որը ընդունվել էր COVID-19-ի տարածման դեմ պայքարի նպատակով։ Թագավորության կառավարությունը չի կարողացել համոզիչ կերպով բացատրել, թե որքանով էին միջոցառումների նման վայրերը «հատկապես վտանգավոր» եւ նպաստել SARS-CoV-2 կորոնավիրուսի տարածմանը, ասվում է Պետական ​​խորհրդի որոշման մեջ, որը կատարում է երկրի բարձրագույն վարչական դատարանի գործառույթը, փոխանցում է DW-ն։

Ներկայիս որոշումը վերաբերում է համերգասրահներին, թատրոններին եւ այլ վայրերին, բայց` ոչ կինոթատրոններին։ Բրյուսելի կառավարությունը դեկտեմբերի 22-ին կարգադրեց փակել այդ հարթակները՝ վիրուսի օմիկրոն տարբերակի տարածումը Բելգիայում կանխելու համար:

Կառավարության դիրքորոշումը դժգոհություն էր առաջացրել Բելգիայում։ Բրյուսելի, Նամյուրի եւ Լիեժի շատ թատրոններ եւ կինոթատրոններ անտեսել են այդ սահմանափակումները: Թագավորության հազարավոր բնակիչներ դեկտեմբերի 26-ին բողոքի ցույցերի էին դուրս եկել մշակութային հաստատությունների փակման դեմ։

Worldometer պորտալի տվյալներով՝ 11.5 միլիոն բնակչություն ունեցող Բելգիայում համավարակի սկզբից ի վեր COVID-19 է հայտնաբերվել է 2 միլիոն բնակչի մոտ։ Մահացել է մոտ 28 հազար հիվանդ, ապաքինվել՝ 1.67 միլիոնը։