Թուրքիայի բանկային կարգավորման եւ վերահսկման գործակալությունը (BRSA) 26 մարդու հանդեպ հետաքննություն է սկսել, որոնք մեղադրվում են թուրքական լիրայի փոխարժեքը մանիպուլացնելու մեջ, ինչը հանգեցրել է լիրայի արժեզրկմանը։ Այս մասին, հղում կատարելով գերատեսչության հայտարարությանը, գրում է «Ведомости»-ին։

Հետաքննության նախաձեռնողների կարծիքով՝ գործով անցնողները գրառումներ են հրապարակել սոցիալական ցանցերում եւ մեկնաբանել ԶԼՄ-ների իրավիճակը, որպեսզի ապակայունացնեն իրավիճակը։ Մեղադրվողների ցուցակում են Կենտրոնական բանկի նախկին նախագահները, այդ թվում ուլտրաաջ Ազգային շարժում կուսակցության ընդդիմադիր պատգամավոր Դուրմուս Յըլմազը, որն այդ պաշտոնում աշխատել է 2006-2011թթ.։

Կարգավորող գործակալությունում հենվում են բանկային գործունեության մասին օրենքի նորմի վրա, որն արգելում է հայտարարություններ անել, որոնք վարկաբեկում են Կենտրոնական բանկը կամ կարող են վնասել նրա գործունեությանը։ Նրա մոտեցումն ընկած է իրավիճակի հանդեպ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերաբերմունքի հիմքում։ Թուրքիայի նախագահը համոզված է, որ լիրայի անկման մեջ մեղավոր է ոչ թե իր իրականացրած մակրոտնտեսական գիծը, որն իջեցնում է առանցքային տոկոսադրույքը գնաճի ֆոնին, այլ սպեկուլյանտների եւ երկրի թշնամիների ակտիվությունը։

BRSA-ն դատախազություն հայտարարություններ է ներկայացրել վերջին ինն ամիսներին, այն ժամանակվանից, երբ լիրան սկսեց արժեզրկվել առանցքային տոկոսադրույքի նվազեցման ֆոնին։ Հայտարարությունների մեծ մասն արվել է նոյեմբերի 26-ին եւ դեկտեմբերի 27-ին։

Տարեսկզբին լիրան վաճառվում էր մեկ դոլարը 7,43 լիրայի մակարդակում, դեկտեմբերին այն վաճառվում էր 18,37 լիրայով, ինչից հետո Կենտրոնական բանկը եւ պետական բանկերը սկսեցին արժութային ինտերվենցիաներ, որոնք թույլ տվեցին կտրուկ բարձրացնել փոխարժեքը։ Դեկտեմբերի 29-ի դրությամբ  թուրքական արժույթը նորից իջել է մեկ դոլարը 12 լիրայից։