Դեկտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում. ժամը 23:00-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ 16/9 հասցեի դիմաց, բախվել են Կոտայքի մարզի բնակիչ, 48-ամյա Էդիկ Ա.-ի վարած UAZ Patriot և Երևանի բնակիչ, 40-ամյա Արտակ Գ.-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Nissan-ի ուղևոր, 15-ամյա Էլեն Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Վթարի հետևանքով UAZ-ը կողաշրջվել է:

Մինչ պարեկների ժամանումը խցանումը  մոտ 1 կմ-ի էր հասնում:

Փաստի առթիվ Ժ. Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել է նաև  «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: