Խոսքն ավելի քան 2 մլն հիվանդացածների մասին է։ Այսպիսով, կորոնավիրուսը դիտարկվող ժամանակամիջոցում հայտնաբերվել է Անգլիայի յուրաքանչյուր 25-րդ բնակչի մոտ։

Համեմատության համար. դրանից առաջ, մեկ շաբաթվա ընթացքում, COVID-19 ունեցել է յուրաքանչյուր 35-րդ անգլիացի։

Կորոնավիրուսի տարածման արագությունն ավելի է բարձրացել նաեւ Շոտլանդիայում, Ուելսում եւ Հյուսիսային Իռլանդիայում. այնտեղ դիտարկվող ժամանակահատվածում 40 բնակիչներից մեկը հիվանդ էր կորոնավիրուսով։

Տվյալները մատնանշում են, որ Անգլիայում եւ Շոտլանդիայում օմիկրոնը COVID-19 կորոնավիրուսի գերիշխող շտամն է։ Այդ շտամն աչքի է ընկնում արագ տարածմամբ, ինչպես նաեւ հիվանդության ավելի թեթեւ ընթացքով, քան կորոնավիրուսի նախորդ տարբերակների ժամանակ։