Եգիպտոսի արեւելքում գտնվող Հուրգադայում շաբաթ օրը, հունվարի 1-ին, կարկուտ է տեղացել, որն այս տարածաշրջանում առաջինն է ոչ միայն այս ձմռանը, այլեւ երկար տարիների ընթացքում։
Մի երկու սանտիմետր մեծությամբ սառցե հատիկները ծածկել են առողջարանային քաղաքի լողափերը, իսկ Սաֆագա քաղաքում նաեւ սելավներ են տեղացել։ Հաղորդվում է, որ կարկուտի մի քանի սանտիմետր հաստությամբ շերտը ծածկել է տների ու հյուրանոցների պատշգամբներն ու տերասաները, ինչպես նաեւ՝ նստել հանգստավայրի փողոցներում ու արմավենիների վրա:




























