Քվեբեկի առողջապահության նախարարությունը ստացել է բազմաթիվ քննադատություններ՝ կապված համավարակի պատճառով սահմանված նոր պարետային ժամի սահմանափակումների հետ, որոնցով շների տերերին թույլ չի տրվում ընտանի կենդանիների հետ զբոսնել երեկոյան ժամը 22:00-ից մինչեւ առավոտյան 5:00-ը, հայտնել է Fox News-ը:
Պարետային ժամի կանոնների նախորդ տարբերակով բնակիչներին թույլ էր տրվում գիշերը դուրս տանել ընտանի կենդանիներին՝ պայմանով, որ դրանք գտնվեն իրենց տնից 1 կմ հեռավորության վրա, հաղորդել է CTV News-ը: Թե ինչու այս բացառությունը չի ներառվել նոր կանոններում, անհասկանալի է, գրել է լրատվականը։
Նախկինում գոյություն ունեցող այլ բացառություններ, ինչպիսիք են՝ թույլատրել բնակիչներին այցելել բենզալցակայան կամ օգնության հասնել դրա կարիքն ունեցող անձին, պահպանվել են վերանայված կանոններում, փոխանցել է Montreal Gazette-ը:
Սուրբ Ծննդյան նախօրեին Քվեբեկի վարչապետ Ֆրանսուա Լեգոն ասել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի նոր կանոնների վերաբերյալ որոշումը կախված կլինի «հնարավորություններից, որոնք իրենք կունենան կամ չեն ունենա հիվանդ քվեբեկացիներին առաջիկա շաբաթներին բուժելու համար», հաղորդել է Post Millennial թերթը:
Առողջապահության նախարարության խոսնակը շաբաթ հայտարարել է, որ նոր կանոնները շուտով կխմբագրվեն՝ հաշվի առնելով շների տերերի ցանկություններին:




























