Շվեդիայի թագավոր Կառլոս XVI Գուստավը եւ թագուհի Սիլվիան կորոնավիրուսի թեստի դրական պատասխան են ստացել, հիվանդությունն ընթանում է թեթեւ ձեւով, տեղեկացնում է Ինտերֆաքսը՝ հղում կատարելով եվրոպական ԶԼՄ-ներին։
«Թագավորը եւ թագուհին, որոնք լրիվ պատվաստվել են երեք չափաբաժիններով, հիվանդությունը տանում են թեթեւ եւ իրենց լավ են զգում՝ հաշվի առնելով հանգամանքները»,- ասվում է թագավորական պալատի հայտարարությունում։
2021թ. վերջին Շվեդիայում հայտնաբերվեց COVID-19-ով վարակման ռեկորդային բարձր թիվ՝ մեկ օրում ավելի քան 11,5 հազար մարդ։ Համավարակի սկզբից երկրում գրանցվել է ավելի քան 1,3 մլն վարակված, մահացել է ավելի քան 15,2 հազար մարդ։




























