Թուրքիայում մեկ օրում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը կազմել է 54 724։ Օմիկրոն շտամը տարածվում է Ստամբուլում, հաղորդում է Ahval-ը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը։

Միաժամանակ, նախորդ օրը գրանցվել է վարակման 44 869 դեպք։ 

Թուրքիայի ԱՆ ղեկավարը զգուշացրել է երկրի բոլոր հատվածներում գտնվող թուրքերին հետեւել վիրուսի տարածումը զսպելուն ուղղված միջոցառումներին։