Ալմաթիում ցուցարարները խոչընդոտում են շտապօգնության մեքենաների աշխատանքին, վնաս են հասցնում բուժաշխատողներին եւ ջարդուփշուր անում սոցիալական հաստատություններումԼ Այս մասին հայտնել են քաղաքային պարեկության տեղեկատվական կենտրոնում, հայտնում է Sputnik Ղազախստանը։

Քաղաքի հանրային առողջության վարչության տվյալներով՝ «ագրեսիվ քաղաքացիները շտապում են մեգապոլիսի կլինիկաներ եւ հիվանդանոցներ, որտեղ վնասում են բուժհաստատությունների գույքն ու սարքավորումները»։

«Ապօրինի գործողությունների արդյունքում տուժել է շտապօգնության հինգ աշխատակից, այդ թվում՝ երկու վարորդ եւ երեք բուժաշխատող։ Տուժածներին տեղափոխել են քաղաքային հիվանդանոցներ»,-հայտնել են վարչությունից։