Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը Էրմեկ Սագիմբաեւին նշանակել է հանրապետության Ազգային անվտանգության կոմիտեի նախագահ, հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Սագիմբաեւ Էրմեկ Ալդաբերգենովիչին նշանակել Ղազախստանի Հանրապետության ազգային անվտանգության կոմիտեի նախագահ՝ պաշտոնից ազատելով Ղազախստանի Հանրապետության պետական ​​պահպանության ծառայության պետի պաշտոնից»,-ասվում է հրամանագրում։

Ղազախստանի նախագահի մեկ այլ հրամանագրով Քարիմ Մասիմովն ազատվել է Ազգային անվտանգության կոմիտեի ղեկավարի պաշտոնից։