Ղազախստանում ժամանակավորապես դադարեցվել է բոլոր բանկերի, բացառությամբ ազգայինի, ինչպես նաեւ ֆոնդային բորսայի աշխատանքը:
Այս մասին հինգշաբթի հայտարարել է երկրի Ազգային բանկի մամուլի քարտուղար Օլժաս Ռամազանովը՝ «Խաբար 24» հեռուստաալիքի եթերում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Երկրի ղեկավարի հրամանագրի համաձայն՝ բնակչության անվտանգության ապահովման նպատակով Ղազախստանի Հանրապետության բոլոր շրջաններում արտակարգ դրություն է մտցվել։ Ղազախստանի Հանրապետության Ֆինանսական շուկայի կարգավորման եւ զարգացման գործակալությունը եւ Ղազախստանի Ազգային բանկը, հաշվի առնելով իրավապահ մարմինների կողմից հակաահաբեկչական գործողությունների իրականացումը եւ հաշվի առնելով ժամանակավոր խափանումները համացանցի աշխատանքում, ինչպես նաեւ ֆինանսական կազմակերպությունների աշխատողների եւ ֆինանսական ծառայությունների սպառողների կյանքն ու առողջությունը պաշտպանելու համար հայտնույմ են բոլոր ֆինանսական կազմակերպությունների գործունեության ժամանակավոր դադարեցման մասին: Գործակալությունը եւ Ազգային բանկը հորդորում են քաղաքացիներին եւ լրատվամիջոցներին վստահել միայն պաշտոնական տեղեկատվության աղբյուրներին»,- ասել է նա:





























