Ալմաթիի իրավապահ մարմինները հինգշաբթի օպերացիա են սկսել կողոպտիչների եւ ջարդեր հրահրողների դեմ : Այս մասին հայտնել է «Միր-24» հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ օպերացիան իրականացվում է ուժային կառույցների եւ զինվորականների կողմից համատեղ։
Հաղորդվում է, որ անկարգությունների ժամանակ քաղաքը ահռելի վնաս է կրել։

Արմատականները վարչական շենքեր ու ավտոմեքենաներ են հրկիզել, ջարդել խանութների ցուցափեղկերն ու բանկոմատները, թալանել մի քանի խոշոր առեւտրի կենտրոններ։