Ռուսաստանի կողմից, այդ թվում՝ խորհրդարանում, ՀԱՊԿ ուժերի` Ղազախստան ուղարկելու վերաբերյալ լրացուցիչ որոշումներ չեն պահանջվում, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Դաշնային խորհրդի սահմանադրական օրենսդրության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կլիշասը։

«Պայմանագիրը եւ ՀԱՊԿ կանոնադրությունը վավերացվել են Ռուսաստանի Դաշնության կողմից։ Ռուսաստանի կողմից լրացուցիչ որոշումներ չեն պահանջվում, եթե մանդատը տրվել է ՀԱՊԿ-ի կողմից»,- ասել է նա։