Կոտայքի մարզում այսօր՝ հունվարի 6-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին՝ նախկին Adidas գործարանի հարեւանությամբ, բախվել են Infinti եւ Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետեւանքով Mercedes-ը դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել բետոնե պարսպին:  

Վթարի հետեւանքով տուժածներ չկան:  

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: