Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն ավելացել է 15 316-ով. սա նվազագույն ցուցանիշ է հունիսի 17-ից ի վեր։ Նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տվյալներով՝ դեպքերի ընդհանուր թիվը հասել է 10 601 300-ի, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հարաբերական առումով նոր դեպքերի աճը կազմել է 0.14 տոկոս։
Այսպես կոչված ակտիվ դեպքերի, այսինքն՝ այս պահին բուժվող հիվանդների թիվն իջել է 663 806-ի, վկայում են շտաբի տվյալները:
Ռուսաստանում կորոնավիրուսից բուժվածների թիվն ավելացել է 22949-ով՝ հասնելով 9623677-ի։ Հիվանդանոցներից դուրս գրվածների մասնաբաժինը, շտաբի տվյալներով, աճել է մինչեւ վարակվածների ընդհանուր թվի 90.8 տոկոս։
Ռուսաստանում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվն ավելացել է 802-ով։ Մեկ օր առաջ գրանցվել էր մահվան 828 դեպք: Համավարակի սկզբից ի վեր վարակից մահացել է ընդհանուր 313.817 մարդ:




























