Բողոքի ցույցերը երկրում միանգամայն կանխատեսելի էին, իսկ հասարակական դժգոհությունը երկար ժամանակ է կուտակվել։ Այս մասին «Իրական ժամանակ» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ղազախստանի նախկին վարչապետ Աքեժան Կաժեգելդինը։
Ըստ նրա՝ երկրում աճում էին կոռուպցիան, աղքատությունը, ընդ որում, աղքատ ժողովրդի աչքի առաջ իրենց համաքաղաքացիների մի փոքր խմբի շքեղությունն էր։ «Ամեն ինչի թանկացում, այդ թվում՝ պարենային ապրանքների։ Դա չափից անցնել էր իշխանության կողմից` չմտածված, հիմար քայլ։ Մի երկրում, որտեղ նավթ է արդյունահանվում, հատկապես` այն տարածաշրջանում, որտեղ նավթ եւ գազ է արտահանվում, եւ հանկարծ նման թանկացում, դա ընդամենը պատրվակ է, ամեն ինչ կուտակվում էր համակարգի պատճառով, ամեն ինչ կուտակվում էր վիրավորվածության պատճառով։ Մայրաքաղաքում կարելի էր ծեծել եւ ձերբակալել բազմազավակ մայրերի փոքր խմբին, կարելի էր պատժել, ձերբակալել ու սպանել արհմիությունների ներկայացուցիչներին, բայց երբ բանվոր դասակարգի հսկա զանգված է դուրս գալիս հրապարակ` երիտասարդ տղաներ, ապա պետք է արդեն պայմանավորվել»,- ասել է Կաժեգելդինը` ընդգծելով, որ կոշտ միջոցներ կարելի է կիրառել միայն թշնամու նկատմամբ։ «Չեմ կարծում, որ նախագահի, ով իրեն ընտրված նախագահ է անվանում, թշամիները կարող են սեփական քաղաքացիները լինել»,- եզրափակել է նա։




























