Կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակման առաջին 12 դեպքերը հայտնաբերվել են Մոնղոլիայում, տեղեկացրել է Մոնղոլիայի Վարակիչ հիվանդությունների ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ցոլմոն Բիլեգտսայհանը, փոխանցում է ՌԻԱ «Նովոտսի»-ն։

«Մոնղոլիայի տասը խաղաղապահի եւ երկու քաղաքացու մոտ, որոնք եկել են Ստամբուլ-Ուլան Բատոր եւ Բանգկոկ-Ուլան Բատոր չվերթներով, հաստատվել է օմիկրոն շտամով վարակումը»,- տնօրենի խոսքերը մեջբերում է Մոնղոլիայի ազգային տեղեկատվական գործակալությունը։

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) արտահերթ նիստի արդյունքների հիման վրա ընդունել էր որոշում կորոնավիրուսի նոր տարբերակը, որը հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում, որակել որպես անհանգստություն ատաջացնող։ Նոր շտամը՝ B.1.1.529, ԱՀԿ-ն նշել է հունական «օմիկրոն» տառով։ Առայժմ բավականաչափ տվյալներ չկան, որպեսզի հայտարարվի, որ օմիկրոնն ավելի վտանգավոր է դելտայից, գոյություն ունեցող պատվաստանյութերը շարունակում են մնալ արդյունավետ, ասվում է ԱՀԿ հայտարարությունում։