ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանել է նախագահ Ջո Բայդենի կոշտ քննադատությանը` հայտարարելով, որ դեմոկրատ Բայդենը փորձում է ուշադրությունը շեղել իր ծառայողական ցուցակից, հայտնում է Fox News-ը՝ վկայակոչելով Դոնալդ Թրամփի հայտարարությունը։

«Բայդենն այսօր օգտագործեց իմ անունը՝ փորձելով էլ ավելի պառակտել Ամերիկան։ Այս ամբողջ քաղաքական թատրոնը պարզապես շեղում է այն փաստից, որ Բայդենը լիովին եւ ամբողջությամբ ձախողել է»,-ասվում է ԱՄՆ նախկին նախագահի հայտարարության մեջ։

«Մեր երկիրն այլեւս չունի սահմաններ, ամբողջությամբ կորցրել է վերահսկողությունը կորոնավիրուսի նկատմամբ, այլեւս էներգետիկապես անկախ չէ, գնաճն ահագնանում է, մեր զինված ուժերը քաոսի մեջ են, իսկ Աֆղանստանում մեր դուրս գալը կամ կապիտուլյացիան պարզապես ամենաամոթալի օրն էր Միացյալ Նահանգների երկար ու նշանավոր պատմության մեջ»,-շարունակել է Թրամփը: 

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մեղադրել էր Դոնալդ Թրամփին եւ նրա կողմնակիցներին «դաշույնը ժողովրդավարության կոկորդը» խրելու մեջ՝ կապված նախընտրական կեղծիքի հետ, որը սադրեց անցած տարի ԱՄՆ Կապիտոլիումի վրա հարձակումը։