CES 2022-ին LG-ն ներկայացրել է ապագա մուլտիմեդիական տեխնոլոգիաների իր գաղափարները։ Նրանք իրենց մտքերը ներկայացրել են կարճամետրաժ ֆիլմի տեսքով, որում կարելի է ֆիրմային խելացի ռոբոտ տեսնել, ինչպես նաեւ` Omnipod կոչվող անիվների վրա խելացի տունը, գրում է Planet Today-ը։

Տեսանյութում խելացի կահույք է ցուցադրվում, որը կարող է գրասենյակային աշխատանքային միջավայրից հարմարավետ տան վերածվել: Տան պարագծի շուրջ պատերը ծածկված են ներկառուցված դիսփլեյներով։ Հաղորդվում է, որ շարժական տան խելացի համակարգն իր մեջ ներկառուցված մետատիեզերք կունենա, որն օգտատիրոջ հետ կփոխգործակցի էկրանների միջոցով։ Օրինակ՝ այդպիսի հեռուստացույցը կարելի է կինոթատրոնի վերածել, առցանց գնումների համար ցուցափեղկի եւ շատ ավելին։

Ցուցահանդեսի ընթացքում հայտարարվել է նաեւ 5G համակարգի մասին, որը մշակվելու է բջջային հավելվածի հիման վրա։ Ըստ նախնական տեղեկությունների՝ այն կծառայի նմանատիպ տեղադրված հավելվածով օգտատերերի գեոլոկացիայի համար։ Դա օգտակար է, օրինակ, վարորդների համար:

Խելացի տնից բացի, ներկայացվել է CLOi կոչվող ռոբոտ օգնականը։ Այդ ռոբոտի հիման վրա նաեւ առաքիչներ, մատուցողներ եւ օգնականներ կմշակվեն: